Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Կիևում հանդիպել է ՈՒկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: Նա ՈՒկրաինա է ժամանել երեկ՝ երկրում ստեղծված ճգնաժամի լուծման ուղիներ փնտրելու նպատակով: Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ հրաժարվում է երկրի նախագահի հետ բանավեճի հրավերից, պնդելով, որ դա տեղի կունենա, եթե կատարվի ընդդիմության հիմնական պահանջներից մեկը՝ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: